Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալից» կրած 1:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի առաջին տուրի արտագնա խաղում։
«Մենք կարևոր նախագիծ ենք կառուցում։ Չէինք եկել այստեղ պատահական խաղ ցուցադրելու։ Հաճախ էինք հասնում մրցակցի տուգանային հրապարակ։ Գիտեմ, որ գոլային պահերն ու գոլերն են համարվում հանդիպումների էությունը, բայց ես հավանեցի իմ թիմի խաղը։
Այս փուլում դեռ 7 հանդիպում ունենք։ Ցանկանում էինք արդեն այստեղ հավաքել 3 միավոր, բայց տուն ենք վերադառնում պարտությամբ, որին արժանի չէինք։ Բայց մենք մարտական ենք տրամադրված, և բարձր նշաձող ենք սահմանում։ Կձգտենք հաջորդ հանդիպումներում ավելի արդյունավետ լինել»,- Կիվուի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Երկրորդ տուրում «Ինտերը» հոկտեմբերի 13-ին կընդունի բելգիական «Բրյուգեին», «Ռեալը» հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։