Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 8-ի որոշմամբ Ինեսա Պետրոսյանին հանել է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։ Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։
Խորհուրդը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները։ Մասնավորապես, որոշման հիմքում նշված են Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և 5-րդ մասը, ինչպես նաև 115-րդ հոդվածի 5-րդ մասը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԴԽ-ն որոշել էր Ինեսա Պետրոսյանի թեկնածությունը չներկայացնել Վարչական դատարանի դատավորի պաշտոնում։