Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով. Տաթեւիկ Սողոյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է երեք ամսով, իսկ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթեւիկ Սողոյանը։

Թեւանյանի և Սողոյանի գործով նախնական դատալսումները մեկնարկել են այսօր։ Նիստն ընթանում էր փակ ռեժիմով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թևանյանը 2024 թվականին Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի՝ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով։

Նախնական շրջանում առկա լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրման դրվագները հետագայում հանվել կամ փոխարինվել են պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով, իսկ պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է անհիմն։

Leave a Comment