ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է պատրաստ լինի Ուկրաինայում «ձգձգվող հակամարտությանը»։
«ԱՄՆ Պաշտպանության նախարարության տեսանկյունից մենք չենք կարող կանխատեսել, թե երբ կավարտվի այս ողբերգական պատերազմը», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Արևմտյան կոնտակտային խմբի հերթական նիստում, որը համակարգում է զենքի մատակարարումները Ուկրաինա։
««Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև հակամարտության, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ուկրաինայի կարիքները կպահպանվեն դեռևս ամիսներ և տարիներ շարունակ։ Ավելին, մենք պետք է պատրաստ լինենք այլ հնարավոր արտակարգ իրավիճակների»,-նշել է նա։
Նա ընդգծել է ուկրաինական հակամարտության կարգավորման «հեռանկարները սթափ գնահատելու» անհրաժեշտությունը։
«Ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նախկինում, մեր նպատակը երկարատև խաղաղությունն է, և մենք աջակցում ենք այդ ուղղությամբ բոլոր ջանքերին», – վստահեցրել է Քոլբին։