Դիլիջանում ձուլվել են իտալական գիտելիքն ու հայկական հյուրընկալությունը։ Արդյունքում տուրիզմի կենտրոն դարձած քաղաքում բացվել է հյուրընկալության ու խոհարարության լավագույն դպրոցներից մեկի՝ Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի Հայաստանյան ներկայացուցչությունը։ Տուրիզմի զարգացմանը զուգահեռ Հայաստանում առաջնահերթ են դառնում արդեն մասնագիտացված ծառայություններն ու հատկապես հյուրընկալությունն ու խոհանոցը։ Այս դպրոցը կլինի երկրի ամենաառաջադեմ և պրոֆեսիոնալ կրթական համալիրը, հարյուրավոր ուսանողների տունը, ովքեր Հայաստան կբերեն դրական փոփոխություններ։