Իսլանդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին Թրամփի գրառման պատճառով

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարսդոտիրը կանչել է ԱՄՆ դեսպան Բիլլի Լոնգին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսլանդիայի տարածքը ամերիկյան դրոշի գույներով ներկած քարտեզի հրապարակումից հետո, հաղորդում է RUV-ը:

Truth Social-ում Թրամփի հրապարակած քարտեզի վրա պատկերված են Միացյալ Նահանգները, Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Գրենլանդիան և Իսլանդիան՝ բոլորը ամերիկյան դրոշի գույներով։

«Մենք հանդիպման ժամանակ հստակեցրինք, որ այս հրապարակումը բացարձակապես անընդունելի է», – հայտարարել է նախարարությունը ԱՄՆ դեսպանի հետ զրույցից հետո։

 

Leave a Comment