
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 12- ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։
Ցերեկը կլինի 24- 26, երեկոյան՝ 18- 20, գիշերը՝ 10- 12 աստիճան։
Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 8-ն արձանագրվել է 2007 թվականին՝ 36.8°C, ամենազովը՝ 2017 թվականին՝ 9.3°C։