Փաշինյանական ռեժիմը շարունակում է պատանդ պահել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին: Նրանք մեղադրվում են… հայ, քրիստոնյա և ընդդիմադիր լինելու մեջ: Վերջ: Այլ մեղադրանք այդ «գործում», որը կարվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով և զազրախոսական արտահայտությունների հիման վրա, ըմտ էության չկա: Չկա ոչ մի բան այն զազրախոսանքից, որը նույն Փաշինյանն ու նրա քարոզչական սպասարկուները տարածում էին Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի հասցեին:
—
Այդուհանդերձ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է երեք ամսով, իսկ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Տաթեւիկ Սողոյանը։
Ի դեպ, «ձիմակռածիայի բածիոնում» այս «գործով» դատավարությունն ընթանում է… դռնփակ: