Քայլեք իմ սիրո ուղեկցությամբ

Քայլեք իմ սիրո ուղեկցությամբ

08.09.2026 | 00:00

Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալ ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ:

Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին: Անպայմանորեն պետք է տաք որևէ բան:

Երբ թվա, թե Իմ տալը պակասում է, նշանակում է լճացում կամ խցանում է առաջացել:

Այդ ժամանակ դուք ողորմածություն ցուցաբերեք` տվեք այլոց, որ այդպես առաջն առնեք լճացումի կամ խցանումի. և հնար տաք, որ առատապես հոսի Իմ հոգու շռայլումը:

Իմ ներկայությունն իբրև սիրո արտահայտություն գիտակցելը, ամբողջովին փոխում է կյանքի իմաստը:

Երբ ճանաչում եք Ինձ, ձեր ողջ էությունը Ինձ բացելով` ճշմարիտ հանդարտություն եք ձեռք բերում:

Իսկ հանդարտությունը խաղաղություն է բերում։ Խաղաղությունը` ուրախություն:

«Այն խաղաղությունը, որ վեր է պատկերացումից», և այն «ուրախությունը, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից»:

Բառերն անկարող են արտահայտել այն Սերն ու հոգածությունը, որ ունեմ ձեր նկատմամբ:

Վստահ եղեք այս բանում և ուրախ` ձեր վստահության մեջ: Ապրեք Իմ սիրո տարածքում:

Այս խոսքերը մեծ նշանակության իմաստ են կրում: Արդարև, ուրախություն էլ կա, ուրախություն էլ, որովհետև հրճվանքն անպակաս է այն կյանքի համար, որ հաստատվել է օթևանում Իմ սիրո:

Այսպիսի կյանքը վերածվում է զվարթ ու հաղթական ընթացքի և ինքնաբերաբար հասնում հաղթանակի:

ՈՒրեմն քայլեք` ուղեկցությամբ Իմ սիրո:

Մեկնաբանություններ

Leave a Comment