Կանադական Bombardier ինքնաթիռները չպետք է վաճառվեն ԱՄՆ-ում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Վաշինգտոնի և Օտտավայի միջև առևտրային վեճերի ֆոնին ասել է, որ կանադական Bombardier արտադրողի ինքնաթիռներն այլևս չպետք է վաճառվեն ԱՄՆ-ում։

«Ո՛չ Bombardier-ին, որը վաճառում է ԱՄՆ-ում: Նրանց արտադրանքը բավականաչափ լավը չէ», – գրել է Թրամփը Truth Social-ում:

Նա նշել է, որ կանադական կոնցեռնն իր եկամտի կեսից ավելին ստանում է Միացյալ Նահանգներում և ապրում է ամերիկացի սպառողների, ընկերությունների, օդանավակայանների և ծառայությունների ոլորտի հաշվին։

«Եվ այս ամենը այն դեպքում, երբ Կանադան արգելափակում է մեր մեծ ամերիկյան բանկերի և ընկերությունների գործունեությունը», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև խրախուսել է իր հայրենակիցներին գնել ամերիկյան ապրանքներ, թռչել ամերիկյան ինքնաթիռներով, վայելել ամերիկյան ալկոհոլային խմիչքներ և այլ ըմպելիքներ, ինչպես նաև նավարկել Ամերիկա լճում։

Leave a Comment