Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը


Միջազգային


Իսրայելի անվտանգության կաբինետը նիստ է անցկացրել՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պահպանվող լարվածության ֆոնին։


Իսրայելի պետական KAN հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով երկրում պատրաստվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Միևնույն ժամանակ անորոշ է՝ արդյոք ներկայիս իրավիճակը կհանգեցնի՞ Իսրայելի մասնակցությամբ Իրանի դեմ հարձակման։


Անվտանգության կաբինետի նիստը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Թեհրանին ուղղված սպառնալիքներից հետո։


Նիստի ընթացքում Նեթանյահուն հայտարարել է, որ «Իրանի ռեժիմի վերջը մոտենում է», և նշել, որ դա իրենց գլխավոր խնդիրն է։


Անվտանգության կաբինետի նիստում քննարկված հարցերի մանրամասները չեն հրապարակվել։


Leave a Comment