Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը լուծելու մասին որոշմամբ իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ ընդդատության կանոններն այն չափանիշներն են, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն: Այդ չափանիշների հիմքում ընկած է ոչ թե իրավակիրառների սուբյեկտիվ հայեցողությունը, այլ քրեական վարույթի՝ օրենքով սահմանված օբյեկտիվ հատկանիշները, որոնց առկայությունն էլ թույլ է տալիս արձանագրել տվյալ դատարանի՝ այդպիսին հանդես գալու իրավունքն այդ վարույթով։ Միաժամանակ, նշվել է, որ ընդդատության կանոնները կոչված են անձին զերծ պահելու դատական շրջապտույտից, որը կարող է առաջանալ, եթե դատարանները հրաժարվեն գործը քննել՝ ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանից։

  Արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկելով թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

Leave a Comment