Սեպտեմբերի 7-ից 18-ը Նիդերլանդներում տեղի կունենան «Falcon Leap» միջազգային օդադեսանտային զորավարժությունները, որոնց կմասնակցեն 11 երկրների զինծառայողներ, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Falcon Leap օդադեսանտային վարժանքները տեղի կունենան Նիդերլանդների երկնքում սեպտեմբերի 7-ից 18-ը», – ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ցամաքային և ռազմաօդային ուժերի անձնակազմը Նիդերլանդների հարավում գտնվող Էյնդհովենի ավիաբազայում կանցնի օդից բեռների իջեցման և պարաշյուտային թռիչքի վարժանքներ։