Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ112 Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել են «ԱԿ-47» տեսակի ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ոստիկանությունից հիշեցնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք օրենքով սահմանված կարգով ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Leave a Comment