
ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բաթումում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։
«Ֆորումին բացման ելույթներով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։
Ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում եմ ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք տրանսպորտի և էներգետիկայի և ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների մեկնարկի և չվերթների ակտիվացման անհրաժեշտությունը։