Միլանում կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից ամենամյա կազմակերպվող «Gran Galà del Calcio» մրցանակաբաշխությունը։
Ավանդական միջոցառումը անցկացվել է 14-րդ անգամ։ Միլանի «Ինտեր»-ը ճանաչվել է 2025/26 մրցաշրջանի «Լավագույն ակումբ»։ Ընդհանուր առմամբ «Ինտեր»-ը նվաճել է 7 մրցանակ, այդ թվում «Լավագույն խաղացող»՝ Ֆեդերիկո Դիմարկոն, ևս 5 խաղացող ընդգրկվել է մրցաշրջանի լավագույն 11 ֆուտբոլիստների ցանկում։ Մրցանակակիրներին ընտրում են ակումբների մարզիչները, մրցավարները, լրագրողներն ու հավաքականների մարզիչներից կազմված խումբը։
Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանի թիմը 21-րդ անգամ նվաճել էր Իտալիայի չեմպիոնությունը և 10-րդ անգամ՝ Իտալիայի գավաթը։