
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ռյազանի, Պերմի և Թաթարստանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների մասին։
«Մեր զինվորները շարունակում են արդարացի պատասխան տալ Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հարվածներին։ Ռյազանի մարզում խոցվել է նավթավերամշակման գործարան։ Մեր բարձր ճշգրտության զենքն օգտագործվել է Պերմի երկրամասի և Թաթարստանի նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև Կուրսկի մարզում հարվածային անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և արձակման վայրի ուղղությամբ։ Խոցվել է նաև Սև ծովի ջրերում գտնվող թիրախը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։