
Սեպտեմբերի 16- ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի անդրանիկ տուրի «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերն արդեն վաճառքի են, հայտնում է «Արմենպրես»- ը։
Խաղը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սեպտեմբերի 16-ին ժամթ 20:45-ին։
Տոմսերը կարժենան`
Հյուսիսային տրիբունա — 3000 դրամ
Հարավային տրիբունա — 3000 դրամ
Արևելյան տրիբունա — 4000 — 5000 դրամ
Արևմտյան տրիբունա — 6000 — 10000 դրամ
Ավելի վաղ կայացած վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցներն են` ԱԶ Ալկմար»-ը (Նիդեռլանդներ), «Միլան»-ը (Իտալիա), «Սպարտա Պրահա»-ն (Չեխիա), «Զալցբուրգ»-ը (Ավստրիա), «Ցելյե»-ն (Սլովենիա), «Յագելոնիա»-ն (Լեհաստան), «Նիյմեգեն»-ը (Նիդեռլանդներ), «Տոռենսե»-ն (Պորտուգալիա):