Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել


Հասարակություն


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել։

«Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Բյուրեղավանից աղիքային վարակի գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի։ Կկատարվեն ջրի նմուշառումներ։


Leave a Comment