«Շատ դեպքրեում մենք արձանագրում ենք, որ մեր հանրային տրանսպորտում մենք ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, որը բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածությանը և հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը»,-Երևանի գործոկարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հայտարարեց, թե հանրային տրանսպորտ պետք է լինի առաջնահերթ և Երևանի երթևեկության կառավարման կենտրոն հիմնարկից ակնկալում է հստակ փաստահեն տվյալահեն ներկայացում։
Նա ասաց, որ արդեն ունեն տվյալներով հագեցած համակարգեր և այդ համակարգերը պետք է կենտրոնի կողմից ի ցույց դրվեն, որպեսզի երևանցիները տեսնեն։
Ավինյանն արձանագրեց հիմնական խնդիրները. ընդհանուր երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրներ, գնալով աճող մարդատար ավտոմեքենաների քանակը, ապօրինի կանգառները։
«Պետք է մտածենք, թե այդ կանգառներից ինչպես ենք մեքենաները հանում, որպեսզի հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի։ Ավտոբուսային առանձնացված գծերն այլընտրանք չունեն»,- ասաց Ավինյանը՝ ակնկալելով, որ դրանից հետո հասարակական տրանսպորտը լավ կաշխատի։