Իրավական ի՞նչ խնդիրներ են առաջանում օտարերկրացի ներդրողների համար ընկերություն հիմնելուց հետո

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները կարող են օրինական կարգով հիմնել ընկերություն և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Սակայն ընկերության գրանցումից հետո բիզնեսի գործնական մեկնարկի փուլում կարող են առաջանալ խնդիրներ։

Դրանցից մեկը բանկային հաշվի բացումն է։ Նորաստեղծ ընկերությունից բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր հնարավոր ռիսկերի գնահատման համար։

Բանկը պարտավոր է ուսումնասիրել իր հաճախորդին և գնահատել հնարավոր ռիսկերը։ Բայց նորաստեղծ ընկերությունը չի կարող ներկայացնել երկար ֆինանսական պատմություն կամ նախկին շրջանառություն։ Մասնագետների դիտարկմամբ ընկերության նորաստեղծ լինելու հանգամանքը չպետք է ինքնին դառնա այնպիսի խոչընդոտ, որը փաստացի թույլ չի տալիս սկսել տնտեսական գործունեությունը։ Ընկերության գրանցմամբ ստեղծվում է իրավաբանական անձ, իսկ բանկը կատարում է հաճախորդի նույնականացման և ռիսկերի գնահատման իր պարտականությունները։

Թեմայի մանրամասները Iravaban.net-ի Իրավական շաբաթի շրջանակներում ներկայացրել են «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը և  «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։

Leave a Comment