Ուիթքոֆը և Քուշները հանդիպել են Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Կիևում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը։

«Kyiv Independent»-ը նախկինում հայտնել էր, որ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Ուկրաինա՝ խաղաղության բանակցությունները քննարկելու համար։

«Զելենսկին արդեն հանդիպել է Ուիթկոֆի և Քուշների հետ Կիևում», – ասվում է գործակալության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Leave a Comment