ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները գնացքով ժամանել են Կիև․ AFP

Միացյալ Նահանգների բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն այսօրժամանել են Կիև: Սա ամերիկացի պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա: Նրանք Ուկրաինայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու ուղիների շուրջ։

Նրանց այցը տեղի է ունենում Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեկ օր անց։

Ուիթքոֆն ու Քուշները Կիև են ժամանել գնացքով, հայտնել է AFP-ի լրագրողը, որը գտնվել է Ուկրաինայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանում։ Նախատեսվում է, որ նրանք բանակցություններ կանցկացնեն նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Leave a Comment