Քոչարյան Անդրանիկը պատճառ դարձավ պետությանը պատճառված միլիարդավոր դրամների վնասի, հազարավոր զինվորների կորստի. Հայկ Սարգսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը Tet-a-tet հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ բավական ուշագրավ մանրամասներ է պատմել իր կյանքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած ուղուց, իրենց հարաբերություններից, ինչպես նաև այդ հարաբերությունների խզման պատճառների մասին։

Սարգսյանը բավական բաց և անկեղծ խոսել է ներկայիս իշխանությունների թերացումների և սխալների մասին՝ ի թիվս այլոց մատնանշելով սխալ կադրային քաղաքականությունը։ Նա անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում էին կադրային քաղաքականության վերաբերյալ նկատողությունները, նա առարկում էր, որ երկրում կադրային սով է։ Սակայն Սարգսյանը համաձայն չէ դրա հետ։

«Նույն Քոչարյան Անդրանիկը, որը այն ժամանակ գլխավորում էր Պաշտպանության հանձնաժողովը, այժմ էլ ՔՊ ցուցակով պատգամավոր է․․․Նա տապալեց իմ կողմից հեղինակած նախագիծը և պատճառ դարձավ պետությանը պատճառված միլիարդավոր դրամների վնասի, հազարավոր զինվորների կորստի։ Եվ ես դա ասել եմ իր երեսին՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, ասել եմ՝ Ձեր պատճառով երեք հազար զինվորի կյանքին վնաս է հասցվել, պետությունը ունեցել է միլիարդավոր դրամների կորուստ։ Նա այդպես էլ ձայն չի հանել, որովհետև իմ ասածները հիմնվաած էր փաստերի վրա։ Հիմա այդ մարդը ինչ երեսով է նայում հանրության երեսին»,- անկեղծացել է Սարգսյանը։

Infoport.am

Leave a Comment