Թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի. Ալեն Սիմոնյան



ԱԽՔ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել իր հարսանիքի առթիվ շնորհավորանքների համար, չի մոռացել պատասխանել նաև «չարախոսներին».


«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար:


Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ անցել եմ շատ դժվար բաների միջով …

Կյանք է` ամեն բան լինում է. թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի: Ես սիրում եմ, ես սիրված եմ, և ես ու իմ կինը` Անելյան, բոլորիդ նույնն ենք ցանկանում:

Կյանքը հրաշք է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment