Ռուսաստանը չի համաձայնել Ուկրաինայի հետ եռօրյա հրադադարի շուրջ, որը կարող է ավելի լայն լինել, քան մայրաքաղաքների վրա հարձակումների դադարեցումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բանակցողներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ տևել են մոտ երեք ժամ։
Պուտինը խնդրել է իր լավագույն մաղթանքներն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Դոնալդ Թրամփին։
Նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների և դրանց մասնակցող միջնորդների անվտանգությունն ապահովելու համար։
Պուտինը նշել է, որ Թրամփը շարունակում է իր ջանքերը՝ նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հարմարավետ է զգում Վիտկոֆի և Քուշների հետ աշխատելու հարցում։
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Մոսկվան հետախուզական գործակալությունների և Արտաքին գործերի նախարարության միջոցով ստացել է Կիևի վրա հարձակումները ժամանակավորապես դադարեցնելու առաջարկ։ Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր ռուսական ուժերը չեն հարվածել Ուկրաինայի մայրաքաղաքին։
«Ուկրաինայի իշխանությունները հանդես են եկել եռօրյա ավելի լայն հրադադարի կոչով, բայց մենք նրանց հետ երբեք չենք համաձայնել դրա շուրջ, – ասել է Պուտինը,-սակայն մենք կանենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է՝ բանակցային գործընթացի և միջնորդների անվտանգությունն ապահովելու համար», – ամերիկացի բանակցողներին ասել է նախագահը։
ԱՄՆ նախագահի պատվիրակ Սթիվ Վիտկոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումն անվանել է իր լավագույն և ամենահիշարժան փորձառություններից մեկը: