Իրանում ՃՏՊ-ից հետո վառելիքի ցիստեռն է պայթել. կա 10 զոհ



Իրանի արևմտյան հատվածում գտնվող մայրուղում պայթած վառելիքի ցիստեռնի հետևանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է Mehr-ը։

Եվս վեց մարդ վիրավորվել է, հայտնել է Սանանդաջ քաղաքի նահանգապետը։

Վթարը տեղի է ունեցել Համադան — Սանանդաջ ավտոճանապարհին։ Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի պատճառը եղել է ավտոցիստեռնի արգելակային համակարգի տեխնիկական անսարքությունը, ինչից հետո հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment