Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ի թիվս այլնի խոսել է նաև Բաքվի բանտում պահվող հայ գերիների մասին։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ թիրախավորված գործողություններ կան։
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց Սահակյանը։