Որոշ ընկերություններ կարող են լուծարվել․ Արդարադատության նախարարությունը նախագիծ է շրջանառել

Արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է հարկային հաշվետվություններ չներկայացրած իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ օրենքի նախագիծ։ Այն ընկերությունները, որոնք չնայած իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգում ունեն գործող կամ չլուծարված կարգավիճակ, սակայն իրականում երկար տարիներ չեն իրականացնում փաստացի գործունեություն։ Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։

Իրենց իրական կարգավիճակը և իրավաբանական կարգավիճակը այս օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ էության, մենք համապատասխանեցվելու են իրար։ Սա մի կողմից ապահովելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի արդիականությունը, տեղեկատվության թափանցիկությունը, և մյուս կողմից նաև նպաստելու է ավելի թափանցիկ բիզնես միջավայրի ստեղծմանը, ձևավորմանը, և նաև նպաստելու է իրական շահառուների ռեգիստրի ինստիտուտի կատարելագործմանը։

Այս օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս նաև հաշվի են առնվել իրավաբանական անձանց լուծարումից հետո որոշակի բողոքարկման հանգամանքները և ըստ էության առնվազն նվազագույնի հասցվել կամ նույնիսկ բացառվել  են այն բոլոր բացասական հետևանքները, որոնք կարող էին լինել օրենքի հիման վրա լուծարման արդյունքում։

Leave a Comment