Յուրա Պապյանը նշանակվել է Նաիրիի քննչական բաժնի պետ. կենսագրություն

Յուրա Վանյայի Պապյանի կենսագրությունը 

Ծնվել է 1976 թվականի մարտի 31-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում:

Աշխատանքային գործունեությունը

2022-2026 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2020-2022 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,

2018-2020 թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ և հետաքննության բաժանմունքի պետ,

2017-2018 թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասի պետ,

2014-2017 թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ,

2012-2014 թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ,

2008-2012 թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ,

2004-2008 թթ. – ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ,

I-V.2004 թ. – ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ,

1999-2004 թթ. – Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի պրոֆիլակտիկայի խմբի միլիցիայի տեղամասային տեսուչ,

VI-XI.1999 թ. – Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի հասարակական անվտանգության ծառայության բաժանմունքի տեսուչ:

1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Comment