Սլովակիան դեմ կլինի Ուկրաինային աջակցելու նոր գաղափարներին. Ֆիցո

Սլովակիան դեմ կլինի Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելուն ուղղված նոր գաղափարներին. ռազմական լուծում չկա, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Մենք չենք համաձայնի, եթե ինչ-որ մեկը ներկայացնի ևս մեկ «փայլուն» առաջարկ՝ Ուկրաինայում պատերազմը սատարելու համար։ Ուկրաինայում պատերազմը ռազմական լուծում չունի», – ասել է Ֆիցոն ուրբաթ օրը Սոֆիայում Բուլղարիայի վարչապետի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Սլովակիայի կառավարությունը Ուկրաինայում իրավիճակը սև ու սպիտակի տեսանկյունից չի դիտարկում։

Leave a Comment