«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան

«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ զայրացավ, երբ ասացին «ձեր սրտի օլիգարխ» և հակադարձեց՝ նշելով․ «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է, դա Նարեկ Նալբանդյանն է»։ «Հայելի»-ի ակումբում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշեց․ «Սիրտ ունի՞, որ սրտի օլիգարխ էլ ունենա։ Ասում ա՝ մեր ընտանիքին նա ներվայնացնում ա․ նախ ո՞ւր ա քեզ ընտանիք, որ ասում ես՝ մեր ընտանիք, ո՞ւմ նկատի ունես, Աշոտիկը դրա մեջ մտնո՞ւմ ա, թե՞ չէ։ Եթե մտնում ա՝ Նարեկ Նալբանդյանն Աշոտիկին որտե՞ղ ա ներվայնացրել, եթե Աշոտիկը չի մտնում, ինչի՞ չի մտնում, օրենքով պետական պահպանության օբյեկտ ա։ Եթե Աննան ա մտնում, ո՞ր օրվա դրությամբ, որովհետև մի օր կար, գնաց, մի օր հետ եկավ, պարզվեց, որ իսկի պսակված չեք եղել․․․ խառը պատմություն»։
«Կամ ի՞նչ ա նշանակում՝ իմ ներվերի վրա գործարարն ազդում ա, արդեն իրավապահներին ասել եմ, որ վարույթներ սկսեն, գնան ուսումնասիրեն։ Այսինքն, մնացած բոլոր գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն։ Կարո՞ղ ա Շուշանը մի հատ կաֆեից կապուչինո է առնում, սառն ա լինում, ներվերի վրա ազդում է, նշանակում է՝ պիտի գան, կաֆեն փակեն»,- նշել է Ղազարյանը։

«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան

Leave a Comment