ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու հարցը դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին:
«Ես դեռ չեմ մտածել դրա մասին», – ասել է նա GB News-ին։
Ինչպես ապրիլի վերջին հայտնել էր The Washington Post-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի աղբյուրներին, Թրամփը մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ը Դորալում՝ Մայամիի մոտ: