Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանում իշխանափոխությունն այժմ Իսրայելի գլխավոր նպատակներից է։
«Ես համոզված եմ այս սպառնալիքը մեկընդմիշտ վերացնելու մեր կարողության մեջ։ Այսինքն՝ տապալելու այս ռեժիմը։ Սա գլխավոր նպատակն է, որը դեռևս կանգնած է մեր առջև, սակայն դրա իրականացումն արդեն մոտ է։ Դա անհնարին չէ։ Այն լիովին հասանելի է»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իրանը ներկայումս ավելի թույլ է, քան երբևէ, և պայքարում է իր գոյատևման համար։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելն ունի բավարար ուժ, վճռականություն և ներքին միասնություն՝ իր հակառակորդներին հաղթելու համար։
