Իսպանիան կավելացնի Patriot հրթիռների մատակարարումն Ուկրաինային

Իսպանիան կշարունակի Ուկրաինային մատակարարել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ նրա երկինքը ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար։

Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, հաղորդում է Le Monde-ը։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Մադրիդի անսասան աջակցությունը Իռլանդիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Մենք սա անում ենք երկար ժամանակ և շարունակելու ենք անել», – ընդգծել է Ալբարեսը։

Leave a Comment