Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի՝ ուկրաինական կողմից հրետակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նրա խոսքով՝ զոհերի թվում են շտապօգնության բժիշկն ու բուժակը, ինչպես նաև ամուսնական զույգ։ Բեկորային վնասվածքներ է ստացել երեք տղամարդ, այդ թվում՝ շտապօգնության մեքենայի վարորդը։ Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում։
Հրետակոծության հետևանքով նաև հրդեհ է բռնկվել և փլուզվել երկու տնտեսական շինություն։ Վնասվել են բազմաբնակարան և առանձնատներ, ավտոտնակ ու ավտոմեքենաներ։