Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է ամերիկյան ձեռնարկության․ Զելենսկի

Ռուսական անօդաչու թռչող սարքը սեպտեմբերի 3-ին հարվածել է Coca-Cola-ի գործարանին։ Այս մասին երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Այսօր ռուսներն իրենց դրոնով հարվածել են Coca-Cola-ի գործարանին։ Նրանց համար Coca-Cola-ն այնպիսի թշնամի է դարձել, որ այն այրում են իրենց «Շահեդներով»։ Սա հստակ ռուսական ազդակ է Ամերիկային։ Ռուսները չեն կարող չիմանալ, որ սա ամերիկյան ձեռնարկություն է»,- ասել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ ի պատասխան ռուսական գործողությունների՝ Ուկրաինան «ասիմետրիկ գործողություններ» է իրականացնելու։

«Որտեղ էլ թաքնվեն ռուս հանցագործները, նրանց կգտնեն»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ դրա հերթական հաստատումը եղել է Ռուսաստանի Սարատովի մարզում։

Leave a Comment