ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանի նկատմամբ արագ հաղթանակ, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա։
«Իրանի նկատմամբ հաղթանակը շուտով տեղի կունենա։ Մենք արդեն հաղթել ենք, քանի որ նրանք (Իրանը – խմբ.) չեն կարող միջուկային զենք ունենալ», – ասել է Թրամփը GB News-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ եթե ԱՄՆ-ն այսօր դուրս գա Իրանի հետ հակամարտությունից, Իսլամական Հանրապետությանը 25 տարի կպահանջվի իր միջուկային կարողությունները վերականգնելու համար։