Բելառուսում դադարեցվել է հայկական կոնյակի վաճառքը

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեն արգելել է 8-ամյա հնեցման հայկական «Երևան 2800» կոնյակի ներմուծումը, վաճառքն ու շրջանառությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խմիչքում դաբաղանյութերի պարունակությունը սահմանված նորմայից զգալիորեն ցածր է եղել, իսկ համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության ժամկետը լրացել է։

Գերատեսչության գրանցամատյանի համաձայն՝ Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք և չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Leave a Comment