Արթուր Սարգսյանն առաջարկել է իր տնային կալանքը երկարաձգել միանգամից վեց ամսով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվեց ևս երկու ամսով։

Սարգսյանը, «Սրբազան պայքար» շարժման մի շարք մասնակիցների հետ, մեղադրվում է ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։

Դատարանի որոշման հրապարակումից հետո ներկաները արձագանքեցին «Ամոթ, ամոթ» վանկարկումներով։

Որոշումը լսելուց հետո Արթուր Սարգսյանը հեգնանքով դիմեց դատավորին՝ առաջարկելով տնային կալանքը միանգամից վեց ամսով երկարաձգել։

Leave a Comment