Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դռնբաց նիստի ընթացքում քննության է առնվել «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ հարուցված վարույթը։
Գործընթացին ներկա են գտնվել կառուցապատողի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի Ֆրունզեի 8/9 հասցեի բնակիչները։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել նշված հասցեի բազմաբնակարան շենքից բնակարաններ գնած մի խումբ քաղաքացիների հաղորդումը, որը վերաբերում է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտմանը։
Բնակիչներն իրենց դիմումում նշել են, որ կառուցապատողը շենքը հանձնել է առանց ստանձնած մի շարք պարտավորությունների իրականացման. մասնավորապես՝ շենքը գազիֆիկացված չէ, էլեկտրական առկա հզորությունն անբավարար է, ինչպես նաև չկա խաղահրապարակ։ Գործի քննությունը ընթացքի մեջ է։