Քաջարանի թունելի շինարարության ծրագրի շրջանակներում ՏԿԵ նախարարությունում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ

Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում ՏԿԵ նախարարությունում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ՝ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» ներկայացուցիչներ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են պայմանագրի հիմնական դրույթները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման ժամկետները, խորհրդատուի աշխատակազմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պայմանագրի իրավական և ֆինանսական պայմանները։

Բանակցությունների արդյունքում պայմանագիրը նախաստորագրվել է։

Պահանջվող հաստատումները ստանալուց հետո պայմանագիրը կստորվգրվի կողմերի միջև։

Պայմանագրով նախատեսվում է մատուցել Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտ 4 կմ երկարությամբ մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ։

Leave a Comment