«ԱՄՆ-ի տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում»․ Արեֆ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«ԱՄՆ-ի տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում»․ Արեֆ

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը կարծում է, որ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան հարվածների վերսկսման պատճառով ԱՄՆ-ի տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում։

«Ամերիկացիները պետք է վառելիքի պաշար կուտակեն, քանի որ ԱՄՆ-ի տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում», — գրել է Արեֆը X սոցիալական ցանցում։ Նա հավելել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների վերսկսումից հետո Իսլամական Հանրապետության ղեկավարությունը փոխել է անվտանգության ոլորտում իր հաշվարկներն ու պաշտպանական դոկտրինը։ Իրանցի քաղաքական գործչի խոսքով՝ այսուհետ Թեհրանի պատասխանը կլինի ոչ համաչափ, բազմաշերտ և այնպիսին, որ Վաշինգթոնին կզրկի անվտանգության զգացումից։

Leave a Comment