Ջուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ջուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։

«Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։

Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։

Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,-գրել է նա սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ Արտյոմ Կարապետյանը երեկ հայտնեց, որ ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment