ՌԴ Պետդումայում նշել են, որ առանց Ռուսաստանի օգնության Հայաստանին կուլ կտան


Միջազգային


Երևանը չպետք է երես թեքի Ռուսաստանից և հրաժարվի Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի Հայաստանին «կուլ կտան», կարծում է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը:

«Այս ռազմակայանը հավասարակշռում է որոշ սպառնալիքներ։ Մի քանի տասնամյակ շարունակ այն հիմնավորված կերպով այնտեղ տեղակայված է։ Չարժե երես թեքել դաշնակիցներից․ անմիջապես կուլ կտան։ Փոքր երկիր է։ Ռուսաստանը միշտ օգնել է Հայաստանին, և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար լավ են եղել»,- РИА Новости-ին ասել է Կոլեսնիկը։

Պատգամավորը հավելել է, որ ներկայում երկու երկրների հարաբերությունները բարդացել են։ Կոլեսնիկի կարծիքով՝ Փաշինյանը պետք է կողմնորոշվի իր դաշնակիցների ընտրության հարցում և չփորձի երկու աթոռի վրա նստել:

«Մենք միշտ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»,- ընդգծել է պատգամավորը։


Leave a Comment