Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգը


Միջազգային


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեր Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության օրակարգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համագործակցության, ԵԱՀԿ տարածքում անվտանգության, տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի հարցերը։

Բայրամովը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը՝ փոխըմբռնման, վստահության և համագործակցության ամրապնդման համար։ Նա զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Ադրբեջանի միջոցառումների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի վերաբերյալ երկրի դիրքորոշման մասին։


Leave a Comment