Ռուսաստանի հետ քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետև մեծ փորձ ունեն այս հարցում, ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախ կլինենք, որ այս հարցում նրանք մեզ աջակցեն»,-նշել է նա:
Փաշինյանը նշել է, որ «Աջափնյակը» Երևանի Մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է:
«Այդ մի կայարանը բարեհաջող կառուցենք, ավարտենք, հետո կլինի երկրորդը, երրորդը: Այս պահին տեսադաշտում 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը «Աջափնյակով», Ակադեմիական քաղաքով գնա, կպնի «Չարբախ» կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորւթյուն ունենանք»,- հայտնել է Փաշինյանը: