Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ պատասխանատվությունից խուսափել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում անդրադարձել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու մասին լրագրողի հարցին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեն»,-նշել է նա:

Այնուհետև հավելել է.

«Ես ուզում եմ գոհունակությունը հայտնել այդ տեսարանների կապակցությամբ, որ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ պատասխանատվությունից խուսափել: Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն, հատ-հատ պիտի կրեն պատասխանատվությունը»:

 

Leave a Comment