Հաջիևի հետ հանդիպման հիմնական օրակարգը խաղաղության խորացումն է։ Ես ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ես տեսնում եմ, որ Ադրբեջանը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է և անում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն: Նա հավելել է, որ դեռ խնդիրներ կան այնտեղ պահվաղ անձանց հետ կապված, անհայտ կորածների վերաբերյալ։
«Այս բոլոր հարցերի շուրջ քննարկում է եղել և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորացնել ու նոր մեխանիզմներ դնել, որ հարցերը որ դեռ չեն լուծվել նոր լուծումներ գտնել։
Այստեղ կարևոր է նաև մեր հասարակություններին պատրատումը»,-նշել է նա։
Սիմոնյանը նաև չի բացառել Ադրբեջան այցը:
«Չեմ բացառում, որ նման այց կանեմ, բայց ժամկետ չեմ կարող ասել»։