Լևանդովսկին հայտնել է, թե ում գալուց հետո է «Ռեալը» հզորացել

«Բարսելոնայի» նախկին հարձակվող, «Չիկագո Ֆայերի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է նոր մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ելույթների վերաբերյալ իր սպասումներով՝ նշելով, որ մադրիդյան գրանդն էականորեն հզորացել է։

«Նոր տրանսֆերների և Ժոզե Մոուրինյուի գալուց հետո «Ռեալն» այժմ ավելի է ուժեղացել։ Կարծում եմ՝ երկու տարի առանց տիտղոսների մնալուց հետո «Ռեալի» մենթալիտետը մեծ դեր կխաղա, և այս մրցաշրջանում թիմը կարող է շատ հզոր լինել։ Չնայած դրան՝ ես միշտ երկրպագելու եմ «Բարսելոնային»»,- նրա խոսքերն է մեջբերում MadridXtra-ն:

Leave a Comment